Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Արտակ Զեյնալյան. Ադրբեջանում գերության մեջ գտնվող երկու հայ զինծառայողները զանգահարել են ծնողներին

Արտակ Զեյնալյան. Ադրբեջանում գերության մեջ գտնվող երկու հայ զինծառայողները զանգահարել են ծնողներին
17.10.2020 | 21:08

Ադրբեջանում գերեվարված Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը զանգահարել են ծնողներին, նրանք ողջ են, գտնվում են հոսպիտալում՝ ֆեյսբուքում գրել է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը։

Նա հիշեցնում է, որ երեկ ՄԻԵԴ-ը բավարարել էր հայ դիմումատուների պահանջը՝ պարտավորեցնելով Ադրբեջանի կառավարությունը ապահովել Արեգ Սարգսյանի և Նարեկ Ամիրջանյանի կյանքի անձեռնմխելիությունը և նրանց առողջության իրավունքը։ Դատարանը պահանջել է Ադրբեջանից մինչև հոկտեմբերի 22-ը ներկայացնել տեղեկություններ նրանց առողջական վիճակի վերաբերյալ։

Դիտվել է՝ 3972

Մեկնաբանություններ